Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Երբ ասում եմ՝ քննադատություն, նկատի չունեմ անիմաստ վիրավորանքները

Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Երբ ասում եմ՝ քննադատություն, նկատի չունեմ անիմաստ վիրավորանքները
16.04.2013 | 22:50

Հարգելիներս, քանի որ շաբաթ օրվանից կարգավիճակս որոշ փոփոխություններ կրեց, եւ ես ոչ միայն կուսակցական դարձա, այլեւ կուսակցության վարչության անդամ, հետեւաբար իմ ու ինձ նման քաղաքական նորեկների համար մեծանում է նաեւ պատասխանատվության չափը: Սա նշանակում է, որ ձեր կողմից էլ մեծանում է պահանջատիրության չափը մեր նկատմամբ: Իհարկե, ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ լինելը շատ մեծ լծակներ եւ ռեսուրսներ չի ենթադրում, սակայն, հասարակական պատասխանատվության առումով, կարծում եմ, ինչ որ տեղ ավելի կարեւոր է, քան նույնիսկ իշխանական պաշտոն ունենալը: Հետեւաբար, ընդունելի եւ գովելի եմ համարում ցանկացած քննադատություն, առաջարկ, հարց, պահանջ ավելի մեծ չափով, քան նախկինում: Անշուշտ, երբ ասում եմ՝ քննադատություն, նկատի չունեմ անիմաստ վիրավորանքներ, հիստերիկ բացականչություններ եւ նման դրսեւորումներ, այլ թեկուզ շատ սուր, բայց փաստարկված պահանջատիրություն: Բնական է նաեւ, որ եթե Կոնգրեսը ձեր քաղաքական հետաքրքրություններից բացարձակ դուրս է, մեծ իմաստ չեմ տեսնում մեզանից ինչ- որ բան պահանջելու մեջ: Բայց, եթե դուք ինչ որ, թեկուզ մի 5 տոկոսանոց հույսեր ունեք մեր թիմի հետ, սակայն տեսնում եք թերություններ, խնդիրներ, բացթողումներ, ապա, եթե նույնիսկ բոլոր հարցերին ֆիզիկապես պատասխանել հնաավոր չլինի, ձեր կարծիքը գոնե պետք է հաշվի առնենք եւ գնահատենք դրա լուծման իրապաշտական հնարավորությունները: Կներեք, եթե գրածս ստացվեց երկար ու միաժամանակ մի քիչ հռչակագրային. ամեն դեպքում, դեռ ինձ էլ անսովոր է այս նոր կարգավիճակում գրելը:

Դիտվել է՝ 3624

Մեկնաբանություններ